ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Արցախը ողորմություն չի խնդրում, պահանջում է աջակցություն

Արցախը ողորմություն չի խնդրում, պահանջում է աջակցություն
20.07.2023 | 23:34

Ադրբեջանն առաջարկում է Արցախին «հումանիտար օգնություն» տրամադրել Ակնա-Ստեփանակերտ միջանցքով: Այսինքն, ուզում է լեգիտիմացնել Նիկոլի այն գաղափարը, որ Արցախը Ադրբեջանի մաս է և պետք է իր հարաբերություններն այդ երկրի ղեկավարության հետ ինքնուրույն կարգավորի:

Այսօր Արցախում իսկապես ճակատագրական իրավիճակ է, ու մարդիկ դուրս են եկել հրապարակներ՝ աշխարհից արդարություն ու օգնություն պահանջելու: Երեկ լսեցի Արցախի պետնախարարի ելույթը: Բոլորին կոչ արեց, բոլորին մեղադրեց ու բոլորի վրա պատասխանատվություն բաշխեց, բացի՝ Հայաստանի իշխանություններից և իրենցից՝ Արցախի իշխանություններից: Տարօրինակ կլիներ, որ Արցախի պետնախարարին չարձագանքեր Ադրբեջանի իշխանությունը, որի ցեղասպան ու հայատյաց քաղաքականության միակ ու անվերապահ վիզավին հենց Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի խունտաներն են:

Երբ 90-ականների սկզբին Հայաստանը լիակատար շրջափակման մեջ էր, ու սննդի պաշարները ժամերով էին հաշվարկվում, Լևոն Տեր Պետրոսյանի կառավարությունն ընդունեց Թուրքիայի առաջարկը, և ցորենը Թուրքիայով մտավ Հայաստան: Մինչև հիմա լևոնական քարոզչությունը դա որպես դրոշակ է ծածանում ու ժողովրդի բերանը փակել փորձում: Այսօր ԼՏՊ-ի հոգեզավակ Նիկոլն ու Արայիկը, Ալիևի հետ միասին, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ արցախցիները գլխիկոր ընդունե՞ն ադրբեջանական «օգնությունը»: Հարցականի նշան եմ դնում, որովհետև հավատում եմ, որ Արցախը միայն Արայիկը կամ իր նախարարները չեն: Հարցականի նշան եմ դնում, որովհետև հավատում եմ, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կարող են համախմբել մարդկանց ու Արցախը փրկել ստորացուցիչ ողորմությունից: Դրա համար շատ բան պետք չէ, ընդամենը՝ հենց հիմա վեր կենալ առանձնասենյակներից ու միասնաբար դուրս գալ Երևանի հրապարակներ, ցույց տալ, որ իրենց անձնական հակասություններն ու մերկանտիլ շահերն աննշան են այն վտանգի առաջ, որի դեմ կանգնած են երկու հայկական պետություններն ու հայ ժաղովուրդը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2745

Մեկնաբանություններ